«Ելք» ստուգատես. մաթեմատիկա

Նկարագրություն

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։

Ժամանակահատվածը՝ մայիսի 8- հունիսի 13։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողությունների ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Ստուգատեսը անցկացվում է երկու փուլով՝
I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 8-ից հունիսի 10-ը:
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 13-ին։

1-ԻՆ ՓՈՒԼ. Ժամկետը՝ մայիս 10-հունիս 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ իրեն հարմար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։


Առաջին աշխատանք:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ՝ չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

  • Աշխատանքը կարող ես կատարել բակում, տանը կամ դպրոցում:
  • Աշխատանքը սկսելուց առաջ գրանցի՛ր աշխատանքը սկսելու ժամը:
  • Նշի՛ր այն տեղը, որտեղից պատրաստվում ես ցատկ կատարել: Կատարի՛ր հեռացատկ:
  • Գրանցի՛ր ցատկի հեռավորությունը / սանտիմետրերով/:
  • Գրանցի՛ր աշխատանքն ավարտելու ժամը:
  • Հաշվի՛ր և գրանցի՛ր աշխատանքի տևողությունը;

Երկրորդ աշխատանք։՝ Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։ Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Անհրաժեշտ պարագաներ. թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Կատարում է եզրակացություն. Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

  • Բլոգում գրանցի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը:
  • Մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստիր թղթից  խորանարդ կամ ուղղանկյունանիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ):
  • Սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստի՛ր է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։
  • Ընտրի՛ր է որևէ երկու նիստ,  չափի՛ր է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, Հաշվում է այդ նիստերի մակերեսները։
  • Տվյալները գրանցի՛ր բլոգում:
  • Նշի՛ր առաջադրանքի կատարման ավարտը։ Տևողությունը:


Երրորդ աշխատանք։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ


Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
* օրվա քանի՞ ժամն է արթուն,
* օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
* օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
* օրվա  քանի՞ ժամն է կարդում,
* օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
* օրվա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
Հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։


Անհրաժեշտ պարագաներ. հեռախոս, համակարգիչ։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։



Չորրորդ աշխատանք։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած: 

Անցկացման կարգը

«Ելք» ստուգատեսի ընթացքում սովորողը իր բլոգում բացում է «Մաթեմատիկայի ստուգատես» բաժին, որտեղ հրապարկում է ստուգատեսային բոլոր աշխատանքները:

«Ելք» ստուգատեսի մաթեմատիկա առարկայից բովանդակային ուղղություններն են՝

1. մեդիահմտություն՝ առաջադրանքը մուտքագրելու, բլոգում աշխատելու կարողություն
2. գործնական կարողություններ
3. բանավոր հաշվելու կարողություն
4. ստեղծագործական կարողություն
5. ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն

Աղբյուրը՝ այստեղ։

Оставьте комментарий