«Ելք» ստուգատես. մայրենի

Տևողությունը՝ մայիսի 2-28-ը:

Նկարագրությունը՝ 4-րդ դասարանն ավարտող սովորողը մայիս ամսվա ընթացքում նախագծային աշխատանքների փաթեթով ներկայացնում է իր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Ստուգատեսը կազմակերպվում է երկու փուլով:

Առաջին փուլը տևում է մայիսի 2-28-ը: Մայիսի 2-ին սովորողը ստանում է նախագծային աշխատանքի փաթեթը, որտեղ նշված են այն շխատանքները, որոնք նա պիտի կատարի մայիս ամսվա ընթացքում և հրապարակի իր բլոգի՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում:

Երկրորդ փուլը մայիսի 8-ին է: Սովորողները կատարելու են թեստային աշխատանք:

Ստուգատեսի առաջին փուլի մասին. (մայիսի 5-31)

Սովորողն իր բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես» բաժին, որտեղ հրապարկում է ստուգատեսային բոլոր աշխատանքները:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ. Գրավոր խոսքին ուղղված առաջադրանքներ (մայիսի 5-14)

Աշխատանք 1. Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը և բլոգում համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից.

  • Հ. Թումանյան «Ճամփորդները». (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)
  • Հ. Թումանյան «Ծիտը» (ծտի անունից)
  • Առաջարկեք ձեր հեքիաթը


Աշխատանք 2. Պատմի՛ր քո ձեռքբերումների մասին՝ օգտվելով հարցաշարից: Պատումդ վերնագրի՛ր:

  • Ինչ ես կարողանում անել 4-րդ դասարանում, որ երրորդ դասարանում չէիր կարողանում անել (դասեր, խաղեր)
  • Ինչ գրքեր ես կարդացել, ինչ են նրանք քեզ սովորեցրել
  • ինչ ֆիլմեր ես դիտել, ինչ են նրանք քեզ սովորեցրել
  • Նոր ընկերների, բարեկամների մասին (եթե ունես), ընկերներից ինչ նոր բան ես սովորել
  • Ճամփորդություններ, նոր վայրեր․ ինչ ես իմացել այդ վայրերի մասին
  • Նոր զբաղմունք, հոբբի
  • Այլ ․․․

Աշխատանք 3. Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ. Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ (մայիսի 15-21)

Աշխատանք 4. Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում
  • որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ
  • հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր
  • հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ

Աշխատանք 5. Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ (տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում):

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ. Ընտանեկան նախագիծ (մայիսի 22-26)

Աշխատանք 6. Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացրու՛ տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ պատմի՛ր դրանցից մեկի մասին: Արդյունքը հրապարակի՛ր բլոգումդ:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ. Բլոգավարություն, բլոգի սպասարկում (մայիսի 26-28)

Աշխատանք 7. Լրացրո՛ւ հարցաթերթըԵս կարողանում եմ․

Մեդիահմտություններ, բլոգավարություն

1․ Ես ունեմ անհատական համակարգիչ։

2․ Իմ համակարգիչը լիցքավորում եմ ինքնուրույն։

3․ Կարողանում եմ աշխատել word ծրագրով։

4․ Կարողանում եմ աշխատել Paint ծրագրով։

5․ Կարողանում եմ աշխատել P. Point ծրագրով։

6. Կարողանում եմ հեռախոսով ձայնագրել։

7․ Կարողանում եմ լուսանկարել։

8․ Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է՝

9․ Կարողանում եմ նամակներ կարդալ և գրել։

10․ Կարողանում եմ կցորդները բեռնել, իմ նամակներին կցորդներ ավելացնել։

11․Իմ բլոգի հասցեն է՝

12․ Իմ բլոգը ունի — բաժին․

  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Անգլերեն
  • Ռուսերեն
  • Հայրենագիտություն
  • Բնագիտություն
  • Նախագիծ
  • Ճամփորդություն
  • Ռադիո
  • Ընտրած առարկա
  • Ճամբար
  • Մայրենիի ստուգատես 4
  • Մաթեմատիկայի ստուգատես 4
  • Այլ ․․․

Աշխատանք 8*. Տեսանյութի միջոցով ներկայացրու քո բլոգը. ինչ բաժիններ ունի, քանի նյութ ունես հրապարակված, ներկայացրու 2-3 հրապարակում, որոնք քո կարծիքով քո բլոգի լավագույն հրապարակումներն են:

Ստուգատեսի երկրորդ փուլ՝ հունիսի 8

  • Միասնական գրավոր աշխատանք

Оставьте комментарий